среда, 26 марта 2008 г.

Սայաթ Նովա.Կենսագրական

Սայաթ-Նովա

(Արութին, Հարություն. Հունիս 14, 1722, Թիֆլիս - Սեպտեմբեր 22, 1795, Թիֆլիս), միջնադարյան հայ բանսատեղծ-աշուղ։ Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորներից էր։
Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի. սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգին և երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս.Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։ Սայաթ–Նովայի ոիսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետա աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կորումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։
Մեզ է հասել Սայաթ–Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտակրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն են թարգմանվել Սայաթ–Նովայի վրացերեն բոլոր 36 երգերը, իսկ ադրբեջաներեն 125–ից 65–ը։ Սայաթ–Նովայի հայտնի ամենավաղ թվակին խաղը «Ծովեն ելած թագն մարքարիտ ու մարջան...» վերաբերում է 1742–ին։ Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մեռացվել են և առմիշտ կորել։ Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղըհայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նար առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի ասզանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, սորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոճ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցիել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարվերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։
Սայաթ–Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVIդ. Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIIIդ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ–Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։
1759–ի կեսերին ավարտվել էՍայաթ–Նովայի՝ իբրև բանացնեղծի ու երգահան–երաժիշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցաշ ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեձանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարփել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս.Գևորգ եկեղեցու բակում։


էսպես Արութինի ասած, ով որ սովորի, թողություն շնորհե։ էսպես ղազալի, Դաստա բեդաստա թարիփանուրի ձենում, Արութինի ասած։ Սրա հատը դիմացն է։Աշխարումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.Անմահական ջըրով լիքը օսկե փընջան իս ինձ ամա.Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա։Մեճկըդ սալբ ու չինարի պես, ռանգըդ փըռանգի ատլաս է,Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռեքըդ մարքրիտ ալմաս է.Օսկու մեչը մինա արած, աճկիրըդ ակնակապ թաս է.Պատվական անգին ջավահիր, լալ-բադեշխան իս ինձ ամա։Յիս էս դարդին վո՜ւնց դիմանամ՝ մագա՞մ սիրտըս ունիմ քարած,Արտասունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,Նուր բաղ իս, նուր բաղչի մեչը, բոլորքըդ վարթով չափարածՎըրեդ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։Քու էշխըն ինձի մաստ արավ յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.Յա՚ր, քիզ ինչո՞վ թարիփ՚անիմ՝ աշխարամըս բան չը մընաց.Կրա՛կե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա։Ի՛նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ Նովու յար իս.Շուխկըդ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմը փար իս.Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Комментариев нет: