среда, 26 марта 2008 г.

Սայաթ Նովա. Երգի որսկան

Սայաթ-Նովայի քնարերգությունը

ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։

Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա'մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։

Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի'ղ տալու է, ցա'վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։

Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։

Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի.
Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։


* * *
Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...»։

Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:

Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն»։

Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։

Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։

ՓԱՀՐԱԴԸ ՄԵՌԱԾ, ՇԻՐԻՆՆ ԱՍԱՑ

Փահրադը մեռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթը, մոդ չի թողնում, խարեն էրված իմ.
Բըլբալըն ասաց՝ վարթիս խաթրի քարեն էրված իմ.
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի՝ տարեն էրված իմ.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Չը կա փաչայի խազինումը մայ քիզի լայիղ.
Հալա չին գործի Քիրմանումը շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հաքիլ իս ատլաս, ռանգը գուլգազ-ալ քիզի լայիղ։
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Խոսքիրըդ քախցըր, լիզուդ շաքար, շարթի միչումը.
Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումը.
Մազիրըդ ռեհան, փաթըթված է վարթի միչումը՝
Կանանչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումը.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Սայաթ Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կըլապիտոն, հուսիրըդ շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գու քա դիբա ու զարբաբ.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Մշու սուլթան սուրբ Կարապիտ

Մշու սուլթան սուրբ Կարապիտ, երկինքն է հասյալ գովքը քո.
Գլուխ վարթապիտ ճշմարտության, չկար հավասար ոքը քո.
Խոսկիոըդ անգին ջավահիր, լալ էս թափյալ բերնոքը քո.
Որովայնե երգիրպաքիր, արմացյալ ին ծնողքը քո.
Անապատեն բարբառեցար, հրաշախոս շըրթնոքը քո։

Գընացիր գետը Հորդանան, տերըն ինքը մըկըրտեցիր.
Տիրոջը դու ցուցիր մարդկանց երրուրթությունը հայտնեցիր.
Յիս վասըն այն ուրախ եմ շատ՝ չար սատանեն կոռցըրեցիր.
Երեսուն ամ ի մեջ այրի, վասն աշխարին աղոթեցիր.
Մեղըր վայրի վայիլիցար, շատ քաղցըր ին քարոզքը քո:

Գրյալ է ի մեջ սուրբ գրքի, Օվաննես միծի ծնունդկանանց.
Զարյամբ քո հոգիք փըրկեցիր, թագ ու պարծան իս կուսանանց.
Հրիշտակնիրըն իջան յիրգնուց, պըսակ լուսո առիր անանց.
Խաչապաշտյաց հիմըն դառար, աշտանակ իս ամեն վանանց.
Մասունքըդ ամեն տիղ ծավալի, ամեն տիղ է լույս-շողքը քո։

Կըռապաշտը քիզ հյուր կանչեց, զօրս ամենայն յուր հավաքյաց.
Բազմությունը եղ— հուզյալ՝ եխպոր ախչիկը չը խաղաց.
Երդում կերավ գահի վերա, ի՛նչ որ ուզես, կու տամ՝ ասաց.
Մարգարեի գլուխը ցանկաց, ջալլաթը շուտով գըլխայտաց.
Օխտըն անում հիշատակեցին, որ կտրեցին շըլինքը քո։

Ի՛նչ հրաշալի կերպ ունիր դուն, սանղարամիտը զօրոք սարսյալ,
Տարտարոսը հայտնի արիր, ավետիս համայն առաքյալ.
Դըրախտի հրիշտակըն ի դուն, սուրբըդ սըրբոց սիրտըդ մաքրյալ.
Սայաթ Նովա՚ն շատ կու ողբա, աղաչում Է երեսն անկյալ
.Մեղավորաց մեղկը հալե, լուսվ լի Է տապանքը քո։

Յիս մե ղարիբ բուլբուլի պես

Յիս մե ղարիբ բուլբուլի պես, դուն օսկե ղափազի նըման.
էրեսըս դի վուտիդ տակը՛ ա՛նց կաց, փիանդազի նըման.
Յա՛ր, քեզիդ խոսիլ իմ ուզում՝ շահի իլթիմազի նըման.
Աջաիբ սուրաթի տեր իս՝ ռանգըդ է գուլգազի նըման։

Յա՛ր, մըտիլ իս բաղչի մեչը, աջայիբ սեյրան իս անում,
Շուխկդ արեգագի նըման է՝ տեսնողին հեյրան իս անում.
Ջիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ՝ բիրյան իս անում.
Վո՚ւնց մե գոզալ չէ ունեցի՝ էտ քու արած նազի նըման։

Հենց իմացի, յա՛ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ,
Յա՛ր, դըռանըդ նընգած ըլիմ, օ՚վ տեսնե, ասե՝ տուսաղ իմ
.էշխեմեդ հիվանդացիր իմ, վո՚ւնց մեռնում իմ, վո՚ւնց թե սաղ իմ.
Ծովի պես ուրղան իմ տալի, գըժվիլ իմ Արազի նըման։

Օվ կու տեսնե, ջունուն կու լի, բարգ էրեսիդ խալ իս անում,
էլ ջուքամը դո՚ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում
.Յա՚ր, յիս քիզ բարով իմ տալի, շուռ իս գալի, ղալ իս անում
,Չունքի խոսկըդ անց է կենում բելլու՝ շահ-անդազի նըման։

Սայաթ Նովեն ասաց՝ գու լամ, չիմ լաց լի՝ թե ճար ունենամ.
Էլ յիս կու քաշիմ Էս ղուսեն՝ թո՛ղ լի ահ ու զար ունենամ.
Յա՛ր, քիզ վըրեն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ՝
Առնում, տանիմ մեջլիսները օսկեջըրած սազի նըման։

Թամամ աշխար պըտուտ Էկա

Թամամ աշխար պըտուտ Էկա, չը թողի Հաբաշ, նազա՛նի.
Չը տեսա քու դիդարի պես՛ դուն դիփունեն բաշ, նազա՛նի.
Թե՛ խամ հաքնիս, թե՛ զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՛նի,
էնդու համա քու տեսնողը ասում է՝ վա՜շ-վա՜շ, նազա՛նի։

Դուն պատվական ջավահիր իս, է՚լնեկ քու առնողին ըյի
.Օվ կու գըթնե՝ ա՛խ չի քաշի, վա՛յ քու կոռցընողին ըլի.
Ափսո՚ս վուր շուտով մեռիլ է, լուսը քու ծընողին ըլի
.Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազա՛նի։

Դուն է՛ն գըլխեն ջուհարդար իս, վըրեդ զարնըշան է քաշ՚ած.
Դաստամազիդ թիլի մեչը մե շադա մարջան է քաշած.
Աճկիրըդ օսկե փիալա՝ չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամ թըրաշ, նազա՛նի։

էրե՚սըդ՛ փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին
.Բարակ մեճկիդ թիրման շալը նըման է օսկե քամարին.
Ղալամը ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս՛ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազա՛նի։

Յիս է՛ն Սայաթ Նովասին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում՝ սըրտեդ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հընդու ղալամաքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի։

Դարդ մի՛ անի, ջան ու ջիգար

Դարդ մի՛ անի, ջան ու ջիգար, միտկըդ դիվաց չը տեսնե.
Աճկ խավրի, անգաճ խուլանա՝ էրեսըդ թաց չը տեսնե։
Վո՚ւնց արեգագը շուխկը տա, վո՚ւնց լուսինը լուս անե.
Ավալ քու տեսնողը մեռնի՝ քիզ գըլխիբաց չը տեսնե։

Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քեզիդ կու մեռնիս.
Միր Էդնեն թամամ աշխարըս սով քաշե, հաց չը տեսնե։

Թե վուր չը գամ ու չը տեսնիմ, հազար բաբաթ բան կոսիս.
Քաշկա մարթ վո՚ւնց գա, վո՚ւնց խոսի, վո՚ւնց քի տըխրած չը տեսնե։

Աստուձու բերնեմեն առնիս մըխիթարիչ սուրփ հոքին.
էլ վաղ մեռնի Սայաթ Նովեն՝ ճիտըդ գըցած չը տեսնե։

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալոս,
է՜յ, նազանի, ռահմ արա, դուն մի՛ դառնա աջալըս.
Հենց ձեռովըդ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,
էշխեմեդ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա, փոշմա՚նիլու վախտըն է։

Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իս անում.
Սըրտով սիրածըս դու՛ն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աճկըս ճանապարիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մե խալվաթ օթախումը բարիշիլու վախտըն է։

Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.
էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.
Կամով ու ճիտ անելով փաթաթվիլու վախտըն է։

Աանպայման կրկին կավելացվի այս բանաստեղծությունների ցանկը, քանզի Սայաթ-Նավան թողել է մեծ ժառանգություն:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ...

Комментариев нет: