пятница, 28 марта 2008 г.

Հովհ.Թումանյան.Անմահ տաղեր_2

Անմահ Լոռեցու քնարերգությունը

Կանաչ վիթխարի ընկուզենում տակ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում—
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեղերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերըՈւ մեզ օրհնեցին.
— «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիսԻնչու ասացին.
— «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում.—
«Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ վայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Վերջին խոսք

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,
Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ
Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,
Ե՛վ քեզ օրհնել փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

ԿԱՐՈՏՍ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ...
Ա՜խ, ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։
Միայն թե տեսնեմ
Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել։

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։
Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,

Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ
-Մահը բռնում հանցավոր։

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
-Վատը` լավ եմ տեսել ես։

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

Հոգիս` տանը հաստատվել
-Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճամփին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

…Կյանքն ահա.
-Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամակար,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։

Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։

Մեռա՜ն, մեռա՜ն …
Եվ, ահա,Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։

Արևելքի եդեմներինիջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում,աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան,դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

Ազատ օրը, ազատ սերը,ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում էու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնեսապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելեսԷս աշխարքը շեն ու լի։

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ,միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիրերկու օրվան էս ճամփեդ։

Դու մի անհայտ Բանաստեղծ ես,չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափումհայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալիԸնթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերըԷսքան հեշտ ու էսքան խոր։

Քուն թե արթուն` օրիս շատըերազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ,վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ,ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տվածգըրազ եղավ, անցկացավ։

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան,միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում,չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած,չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին,ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Մեր կյանքը-կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամենտանջանք ու վայելք,
Ապրել անբախտ, անցնել անհաղթ- հոգիանալու նորեն
Նյութից զատված, անմահացած- վերադառնալ դեպ իրեն։

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ`իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ`երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը`ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի,ամենքի հետ լինեի…

Լուսը լուսին Քո ժպիտն էիմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված,դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակիշողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի`չորանում է օրեցօր։

Առատ, անհատ` Աստծու նըման`միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրանմըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը`ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուցու փընտրելուց հոգնել եմ ես։

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

― Տիեզերքում աստվածայինմի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքինանհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացելմինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համարարդեն խորթ է իմ հոգին։

Խայամն ասավ իր սիրուհուն.
-«Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՜ր սիրունիբիբն ես կոխում դու հիմա…»:
Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք,ո՜վ իմանա,
թե հիմիԷն սիրուհու բի՞բն ենք կոխում,
թե հուր լեզուն Խայամի։

Ի՜նչ իմանաս ըստեղծողիգաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեցԷս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ,մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անիամեն մեկին ու կյանքին։

Կյանքս արի հրապարակ,ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ,անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ,որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամհող ու ծաղիկ տվողին…

Комментариев нет: