воскресенье, 30 мая 2010 г.

Փիլիսոփայությունը որպես ուղիղ ճանապարհ

Փիլիսոփայության մասին

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում: Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից: Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»: Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» տերմինին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» տերմինը:
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում: Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին: Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն:
Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին: Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները: Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ:
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ
տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/: Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /մետաֆիզիկա/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /գնոսոլոգիա/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/: Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների:

Աղբյուր

4 комментария:

aram комментирует...

voxjuyn, es dzez namak em grel, duq cheq patasxanum, mi guce meknabanutyuns aveli shut nkateq

samwel pogosyan комментирует...

www.armonpogosyan.com armonnaja struktura metawselennoj.kniga s.pogosyana po kosmologii.erewan.

Анонимный комментирует...

Ամեն ինչ փիլիսոփայության մասին!

Анонимный комментирует...

samwel pogosyan
http://armonpogosyan.su/ "Армонная структура Метавселенной" Самвел Погосян, Ереван, 2010г. по тему Космологии