четверг, 13 августа 2009 г.

Փայլում է Համաշխարհային Խոհափիլիսոփայական Միտքը

Սույն էջում զետեղվում են հրաշալի տարբեր մտքի հսկաների աֆորիզմները ...


***

Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:

Ժան Ժակ Ռուսո


***

Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
Պասկալ


***

Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է
Զանդերս


***

Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
Վոլտեր


***

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Ֆրանս


***

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Բալզակ


***

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Բալզակ


***

Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել
Ռենար


***

Արվեստը ունի թշնամի. նրա անունն է տգիտություն:

Բեն Ջոնսոն


***

Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները: Սառա Բեռնար


***

Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրականացված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ:

Բորջեզե


***

Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին:

Հենրի Շոու


***

Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից:

Եվրիպիդես


***

Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար:

Ֆրանս


***

Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:

Բուշ


***

Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի:

Լայբնից


***

Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի:

Քվինտիլիանոս


***

Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից:

Սուֆենբերգ


***

Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին:

Ֆրանկլին


***

Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը:

Բյորք


***

Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել:

Սնոու


***

Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը:

Սնոու


***

Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Քին Հաբարդ


***

Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
Գրասիան


***

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Պուբլիլիոս Սիրոս


***

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:
Նապոլեոն I


***

Ինչքան որ լավ խոսելու լինես, եթե դու խոսում ես չափից ավելի, ապա վերջ ի վերջո կսկսես հիմարություններ ասել:
Դյումա հայր


***

Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։

Սթիվեն Լիքոք


***

Կինը Աստծո երկրորդ սխալն է:

Նիցշե


***

Պատկերացրեք, թե ինչ լռություն կտիրեր, եթե մարդիկ ասեին միայն այն, ինչ գիտեն։Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։

Օսկար Ուայլդ


***

Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ գոյություն չունենար:

Ժուլ Ռենար


***

Ամենայն հավանականությամբ աստված ծիծաղում է, որովհետև գիտի, թե ինչպես է վերջանալու այս ամենը:

Հարվի Քոքս


***

Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես: Հետո փորձում ես թողնել ծխելը, որպեսզի ապասուցես, որ դու տղամարդ ես:

Ժորժ Սիմենոն


***

Հիմա այնքան են գրում ծխելու վնասակար լինելուց, որ ես վերջնականապես որոշել եմ թարգել կարդալը:

Ջոզեֆ Կատտեն


***

Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները։

Բիսմարկ


***

Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:

Ջոնաթան Սվիֆթ


Комментариев нет: