среда, 17 июля 2013 г.

Շառլ-Մորիս Թալեյրան - Դավադրության ղեկավարը

Տասնութերորդ դարի ավարտը և տասնիներորդ դարի սկիզբը ոչ միայն Ֆրանսիայի, այլև համաշխարհային պատմության վրա թողեցին իրենց անջնջելի հետքը՝ լեցուն բազամազն ու տարահանգույց իրադարձություններով: Թեև մինչ այդ տեղի էին ունեցել հեղափոխական իրադարձություններ Նիդերլանդներում և Անգլիայում, սակայն Ֆրանսիայում տեղի ունեցածը ամբողջությամբ տարբերվում է այդօրինակ նախադեպերից: Բավական է 
նկատել, որ հեղափոխությունների տեսությանն ու պատմությանը անդրադառնալիս ուսումնաիսրողների ճնշող մեծամասնությունը առաջին հերթին նկատի է առնում հենց դրա ֆրանիսական «տարբերակը»: Արձանագրենք, որ յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ բերում է թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներ՝ խաղալով հազարների ճակատագրի, հարյուր հազարների կյանքի ու վերջապես միլիոնների ապագայի հետ: Այդ խաղը, Ցվայգի խոսքերով` աստեղային այդ վայրկյանը, բնորոշենք այսպես՝ չափազանց խիզախ է, լարվածությունը՝ չափազանց մեծ, և այն ավարտվում է անսպասելիորեն: Եղան մարդիկ, ովքեր համառորեն պայքարեցին ու հասան արդյունքի, վերջապես «դարաշրջանի կատակային արտահայտությամբ» իրենց գլուխները չնետեցին կողովի մեջ: Այդպիսի մարդկանցից մեկը Շառլ-Մորիս Թալեյրանն է: Ստորև ընթերցենք մի քանի թևավոր արտահայտություններ, որոնց հեղինակն է հենց Թալեյրանը: Ի դեպ, դրանք ըստ էության չեն կորցրել իրենց խորհրդավորությունն ու արժեքը ցայսօր:

  • Ամուսնությունն այնքան հիասքանչ բան է, որ պետք է դրա մասին ամբողջ կյանքում մտածել:
  • Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:
  • Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:
  • Դիվանագետի լավագույն օգնականն իր խոհարարն է:
  • Սուտն այնքան հիանալի բան է, որ չարժե այն անտեղի օգտագործել:
  • Որոշ պաշտոններ ուղղաձիգ ժայռերի են նման. միայն արծիվներն ու սողուններն են ընդունակ հասնել դրանց:
  • Շատ գումար ունենալու համար պետք է ոչ թե խելացի լինել, այլ խիղճ չունենալ:
  • Ամենատխուր բաժանումն իշխանությունից բաժանվելն է:
  • Հանցագործությունը սխալ չէ, բայց սխալվելը հանցագործություն է:
  • 18-րդ դարը չտեսած մարդիկ ընդհանրապես չեն ապրել ու չեն զգացել կյանքի քաղցրությունը:
  • Եթե ցանկանում ես մարդկանց մահվան հասցնել, ապա ասա, որ նրանց կհասցնես փառքի:



Շարունակելի